Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Ասում են...

Ասում են...
29.10.2013 | 00:27

...թե այն, որ Գագիկ Ծառուկյանն ունի շռայլ և ահավոր քաջ մարդու իմիջ, ընդամենը նրա փիար-մենեջերների ստեղծած աուրան է նրա շուրջը: Թիմակիցների ու թիմակցուհիների բնորոշմամբ` նա լավ էլ «ձեռից պինդ» է ու եթե շահ չունենա, երբեք գումար չի «տա»: Մեր տեղեկություններով` մեկ այլ փիար կազմակերպությանը իրականացրած աշխատանքի դիմաց նույն «իմիջավոր» առաջնորդը մինչև հիմա յոթանասուն հազար դրամ է պարտք:

Դիտվել է՝ 2198

Մեկնաբանություններ